Այսօր: Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2017թ.
Կարենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԿԱՐԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.06.17 ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԿԱՐԵՆԻՍՒՄ

Համայնքապետարանում շատ գեղեցիկ միջոցառում կազմակերպվեց երեխաների մասնակցությամբ:

Արև ունես քո աչքերում,
Քո աչքերում, քո ձեռքերում,
Քո այդ, փամփլիկ թաթիկներում,
Քո խատուտիկ աչիկներում:
Քո խատուտիկ աչիկներով
Պիտի նայես մի օր հեռուն,
Դրոշ պիտի պահես մի օր
Քո ամրացած ձեռիկներում...

01.06.17 Շնորհավոր հունիսի 1

Բարև երեխաների պաշտպանության միջազգային օր..... Թող աշխարհի բոլոր մանուկները մեծանան ընտանիքներում, ստանան ծնողների ջերմությունն ու սերը, և իրենց վառ աչուկներով լուսավորեն մեր մոլորակը......ամեն օր ավելի ու ավելի ամուր կանգնեն հողի վրա և դառնան ապագայի լուսավոր կերտողներ... 

 

22.05.17 ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐ
Համաձայն Կարենիս համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 13-ի N 13-Ն որոշմամբ հաստատված կարգի, 2017 թվականի հունիսի 5-ին ժամը 15:00-ին Կարենիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանան հանրային բաց լսումներ  Կարենիս համայնքի զարգացման ծրագրում ընդգրկելու համար մշակված «Համայնքի աղբահանության ծառայությունների մատուցում» ծրագրի անձնագրի նախագծի  վերաբերյալ: Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք ինտերնետային կայքում հրապարակված  զարգացման ծրագրի վերաբերյալ մինչև 2017 թվականի հունիսի 1-ը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, ... Մանրամասն
20.05.17 ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐ
Համաձայն Կարենիս համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 13-ի N 13-Ն որոշմամբ հաստատված կարգի, 2017թ. մայիսի 25-ին ժամը 11.00-ին  ՀՀ Կոտայքի մարզի Կարենիսի համայնքապետարանում  տեղի կունենա Կարենիս գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ առաջին փուլի հանրային լսումներ: Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք ինտերնետային կայքում հրապարակված  հայտարարության վերաբերյալ մինչև 2017 թվականի մայիսի 23-ը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Karenis1@mail.ru էլեկտրոնային ... Մանրամասն
18.05.17 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

2017 թվականի մայիսի 19-ին տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ հետևյալ օրակարգով

1.Համայնքի սեփականություն համարվող հողամասը մրցույթով վարձակալության տրամադրելու մասին:

2.Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով անհատույց գույք հանձնելու մասին: 

17.05.17 Վարչատարածքային փոփոխությունները պետք է ուղեկցվեն լիազորությունների ու ֆինանսական միջոցների ապակենտրոնացմամբ, պետք է երաշխավորվի համայնքների լսված լինելու իրավունքը Հայամայնքների միության արձագանքը համայնքների խոշորացման նոր առաջարկին
Մայիսի 16-ի տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության Հանրապետական խոհրդի նիստ, որին մասնակցում էին 105 Խորհրդի անդամներ և հրավիրվածներ։ Միության խորհուրդը ընդունեց առաջարկներ ՀՀ-ում վարչատարածքային փոփոխությունների և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որոնք կփոխանցվեն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը և ՀՀ կառավարությանը։ Համայնքների ղեկավարները գտնում են, որ այս պահին դեռևս ակնհայտ չեն ու չկա փաստական հիմք համայնքների խոշորացման արդյունավետության մասին։ Ուստի Միությունը ՀՀ կառավարությանն առաջարկում է համատեղ կազմակերպել ... Մանրամասն
12.05.17 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15_ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀԵՏԵՎՅԱԼ ՄՕՐԱԿԱՐԳՈՎ

1.Կարենիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառելու միջոցով օտարելու մասին:

2.Համայնքի սեփականություն համարվող վարելահողերը մրցույթով վարձակալության տրամադրելիս մեկնարկային գին սահմանելու մասին:

3.Համայնքի սեփականություն համարվող հողամասերը մրցույթով վարձակալության տրամադրելու և աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու մասին:

1 2 3 4 5 6 7 8


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կարենիս


Karenis.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՐԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner